Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Զարմանալի կարգապահություն, նման բան ես երբեք չեմ տեսել։ Նա պարզապես այլ մակարդակի վրա է՝ համեմատած մյուսների:
Ես տեսնում եմ, թե ինչպես են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, իսկական պրոֆեսիոնալները նախապես գալիս պարապմունքներին, զբաղվում վերականգնմամբ և այլն։ Բայց միայն Կրիշտիանու Ռոնալդուն էր դա անում ամեն օր: Ամեն օր, առանց ընդհատումների:
«Նման կարգապահությունն առանձնահատուկ բան է», – Պոգբայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Դեկտեմբերի 10-ին Պորտուգալիայի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում 0:1 հաշվով պարտվեց Մարոկկոյին: Ռոնալդուն այդ հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին։
Կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել միայն 51-րդ րոպեին և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ռոնալդուն 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի դեմ խաղում նույնպես մնաց պահեստայինների թվում։
Նշենք, որ Ռոնալդուի փոխարեն մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել 1/8 եզրափակիչի խաղում։