«Մանչեսթեր Յունայթեդը» «չի գնել» Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Քոդի Գակպոյին, քանի որ ակումբի սեփականատերերը՝ Գլեյզերների ընտանիքը, հույս ունեն առաջիկայում վաճառել ակումբը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է նախաձեռնել ֆուտբոլիստի հետ, սակայն ստիպված է եղել հրաժարվել գործարքից, ինչը «Լիվերպուլին» կանաչ լույս է տվել։ Նշվում է, որ «կարմիր սատանաներն» ընդհանրապես ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չեն կարողանա լիարժեք պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ և կարող են հույս դնել միայն վարձակալության վրա։
Գլեյզերների ընտանիքը ակումբի սեփականատերն է 2005 թվականից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի գործարքը կարող է կնքվել գարնանը։
Անգլիայի առաջնությունում 14 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 26 միավոր: Էրիկ տեն Հագի սաները 5-րդ տեղում են։ Նախորդ մրցաշրջանում ակումբը չկարողացավ հայտնվել Չեմպիոնների լիգայում, իսկ նոյեմբերին բաժանվեց իր գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուից:
Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Գակպոն Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 5 խաղում կարողացել է 3 անգամ աչքի ընկնել՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է երկրի առաջնության 14 խաղի և աչքի է ընկել 9 գոլով։