Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում ոչ 1 մղոնով, ոչ էլ 12 մղոնով, ինչի մասին հայտարարում են Աթենքում։ Այս մասին հինգշաբթի օրը Անկարայում տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանն այս հարցի վերաբերյալ հստակ որոշում է ընդունել դեռ 1995 թվականին, և այն ուժի մեջ է մինչ օրս։
«Մենք զգուշացնում ենք Հունաստանին՝ ինքնուրույն արկածներ մի փնտրեք: Հետևանքները կարող են շատ վնասակար լինել հունական կողմի համար։ Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը ինչպես Էգեյան, այնպես էլ Միջերկրական ծովերում»,- ընդգծել է նախարարը։