Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազրությունները դադարեցվեցի, կնշանակվեն նոր ընտրություններ։ Որոշումն ընդունվեց այսօր՝ դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում։
Սեպտեմբերի 25-ին համայնքում կայացել են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ, որտեղ ընտրական շեմը հաղթահարել են «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանին իր առաջին նիստի ընթացքում Արմեն Հակոբջանյան ընտրել է համայնքի ղեկավար: Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերտ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չեն կայացել և Արմեն Հակոբջանյանը չի ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմումների արդյունքում «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամների մանդատները թափուր են մնացել: Արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու թվով 10 անդամ:
Դեկտեմբերի 14-ին Սիսիան համայնքի ընտրված ղեկավար Արմեն Հակոբջանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: