Քրեական վարույթ, այո, նախաձեռվել է, դեպքի հանգամանքները դեռ կպարզվեն: Այս մասին Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Shamshyan.com-ում հրապարակված այն տեղեկությանը՝ ըստ որի սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 27-ին ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենայնը:
Գոռ Աբրահամյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ վերոնշյալ անձն ազատված է արգելանքից:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկից նշված արարքի հիմնավոր կասկածանքով Գ․ Արսենյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։