82 տարեկան հասակում մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։ Այս մասին հայտնում է AP-ն։ Նա երկար ժամանակ պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։ Ֆուտբոլի արքան ֆուտբոլի աշխարհի միակ եռակի չեմպիոնն էր որպես խաղացող: Այս մասին գրում է championat.com-ը։
Ավելի վաղ ֆուտբոլիստի հարազատները սկսել էին հրաժեշտ տալ նրան։ Բրազիլիայում արդեն սկսել են պատրաստվել Պելեի հուղարկավորությանը։
Հիվանդությունը Պելեի մոտ հայտնաբերվել է 2021 թվականի աշնանը, որից հետո 82-ամյա բրազիլացին անցել է քիմիաթերապիայի կուրս, սակայն հետագայում օրգանիզմը դադարել է արձագանքել դրան։ Այս առումով նրա վիճակը աստիճանաբար սկսեց վատթարանալ, և նա հոսպիտալացվել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին՝ թեստեր անցկացնելու և բուժման ընթացքը վերանշանակելու համար։