«Զվարթնոց» օդանավակայանը հատել է ուղևորահոսքի 3.5 մլն-ի շեմը: Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3.5 միլիոնը, ինչի կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին մատուցվեց անակնկալ։
Տոկոսային հարաբերությամբ այն շուրջ 20 տոկոսով գերազանցում է 2019թ. գրանցած ցուցանիշը, երբ սպասարկված ուղևորների թիվը հատել էր 3 միլիոնը»,- ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: