Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը բանակի վերաբերյալ կեղծ տեղեկատվության համար վարչական վարույթ է հարուցել Ստեփանակերտ քաղաքի բնակչի նկատմամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ պատճառը Մ.Ս. օգտատերիրո կողմից 2022թ. դեկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառում է հետևյալ բովանդակությամբ.
«Ինձ հասցած տեղեկություններով ՊԲ զորամասերից ահազանգում են սննդի մատակարարման մասով առաջացած խնդիրների կապակցությամբ, մասնաավորապես, Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերը մատակարարի կողմից չեն ստանում բավարար քանակությամբ, ինչպես նաև որակական հատկանիշներին համապատասխանող սնունդ: Հորդորում եմ պատկան մարմիններին զբաղվել այս հարցով»:
Ուստի, ըստ ոստիկանության, Մ.Ս.-ի արարքում առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ, որով արգելվում է լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը: