Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին խորհրդակցությունների նպատակով մեկնել է Թեհրան, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
Մուսավին հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Դեսպանը նախարարին ներկայացրել է երկրների երկկողմ հարաբերությունների վերաբերյալ զեկույց։
Հանդիպմանն Աբդոլլահիանն ընդգծել է Իրանի կառավարության մտադրությունը՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ հարևան երկրների հետ սերտ և լավ հարաբերությունների քաղաքականության համատեքստում։
Նա նաև անհրաժեշտ հանձնարարականներ է տվել Միացյալ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնելու համար։