Առաջիկայում Լաչինի միջանցքի հետ կապված քալերի կտրուկ ակտիվացում կզգաք Սփյուռքում, հավաքներ են սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Գիտեմ, որ հանրությունն ավելի բուռն արձագանք էր ակնկալում Սփյուռքից, ինչպիսին կար 44-օրյա պատերազմի ընթացքում: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, այդ արձագանը շատ ավելի մեղմ է: Սա կապված է շատ գործոնների հետ: Կան ինքնակազմակերպման խնդիրներ, համայնքների ներսում ևս խնդիրներ կան, կա նաև ապատիա: Ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, հաջորդ շաբաթների ընթացքում կտրուկ ակտիվացում կզգաք: Այդ ակտիվացումն արդեն սկսվել է: Երեկ Լոս Անջելեսի քաղաքապետի առանձնատան մոտ մեծ ակցիա է իրականացվել, արդյունքում՝ քաղաքապետը հստակ հայտարարություն արեց՝ խոստանալով միանալ ավելի լայն աշխատանքների»,- ասաց Սինանյանը:
Վերջինս հայտնեց, որ Փարիզում հունվարի 10-ին ավելի մեծ հավաք է լինելու, որը ևս շարունակական բնույթ է կրելու:
Ավելի վաղ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասն ասել էր, որ աջակցում է Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Twitter-ում հրապարակել էր նամակ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքն արգելափակելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: