Կապանում 30-ամյա տղամարդը իր հորեղբորը դաժան ծեծի ենթարկելուց հետո հետքերը թաքցնելու նպատակով նրան անկողնում այրել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին։ Ժամը 17։00-ի սահմաններում «Կապան» ԲԿ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերի տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, որը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Դ-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերիկ տեսքով։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու ոստիկանության Կապանի բաժին է տեղափոխվել Կապանի բնակիչ, 30-ամյա Մհեր Դ-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել սպանվածի տանը։
Նրա և Մհեր Դ-ի միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել Սամվել Դ-ին. ձեռքին եղած տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ու տեսնելով, որ նա մահացել է, հետքերը թաքցնելու նպատակով այրել է անկողինը, որի մեջ անգիտակից վիճակում է գտնվել Սամվել Դ-ն՝ կասկածյալի հորեղբայրը։