Իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որոնք 2018-ի հեղափոխությունից հետո հեռացել են Հայաստանից: Այս մասին այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ: Պարզ պատճառով: Որովհետև եթե պատգամավոր լինեն, կասեն՝ բերեց, պատգամավոր դարձրեց: Գործարար լինեն, պետք է ասեն՝ բիզնեսով է զբաղվում իշխանությունը: Գործազուրկ լինեն, պետք է ասեն՝ անբան են, չեն աշխատում: Վարձու աշխատող լինեն, պետք է ասեն՝ հովանավորչության դեպք է»,- ասաց Փաշինյանը:
Նա այս թեմային անդրադարձավ մի շարք աղմկահարույց դեպքերի համատեքստում, երբ իշխանությանը փոխկապակցված անձինք պետական գնումների մրցույթներում միշտ հաղթում են:
«Բացառված է, որ որևէ տեղ կոռուպցիոն ռիսկ լինի, ապօրինություն լինի, և մեր համակարգը դրան չարձագանքի: Իշխանության հետ կապ ունենալու հանգամանքով եկեք մարդկանց պրիմիտիվ իրավունքները չոտնահարենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: