Մոսկվայի «Դինամո» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկություններին, ըստ որոնց՝ կարող է Հայաստանի քաղաքացիություն, որից հետ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգայի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք ստանալ։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Նման մտքեր հիմա չկան»-լրագրողներին պատմել է Զախարյանը։
«Ինչ վերաբերում է Ուզբեկստանի (0:0) և Տաջիկստանի (0:0) հետ անհաջող հանդիպումներին, ապա քննադատություն միշտ եղել է։ Իրականում Ուզբեկստանը շատ ուժեղ թիմ է։ Չի կարելի ասել, որ այնտեղ ֆուտբոլիստներ չեն խաղում։ Շատ լավ թիմ է, շատ հմուտ խաղացողներ են, բոլորը վազում են ու կռվում։ Տաջիկստանի հետ խաղում իր ազդեցությունն ունեցավ նաև խաղադաշտը»-ասել է Զախարյանը: