Շատ բան պարզ չէ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երբ այնտեղ ինչ – որ հստակեցում լինի այդ մոտեցումների վերաբերյալ, այդ ժամանակ ամեն ինչ շատ կլինի, և մենք ավելի շատ հնարավորություն կունենանք պատասխանելու գործնական հարցերին, այլ ոչ թե պարզելու, թե ինչ պետք է հայտարարվի որպես սկզբունքային դիրքորոշում», – նշեց նա։
Զախարովայի խոսքով՝ եթե գնանք տարբեր իրավիճակներում իրար դիրքորոշման վերաձևակերպման ճանապարհով, որը փոփոխություններ է մտցնում նախկինում տրված սկզբունքային գնահատման մեջ, ապա հետագայում ևս լարվածություն կստեղծվի:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որը մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, հայտարարել է, որ եթե Հայաստանը չուզենա դելիմիտացիա, ապա սահմանը կանցնի այնտեղ, որտեղ Ադրբեջանը հարկ կհամարի, Զախարովան նշել է. «Նման մարդիկ, նման հայտարարությունները քիչ չեն լինի։ Դրանք հսկայական թիվ էին, և հետագայում էլ քիչ չեն լինի։ Դուք գիտեք, թե որքան ուժեր են շաղկապված, շահերը հատվում են, կողմերը՝ պայքարում։ Դուք դա լավ գիտեք, դա գիտի նաև տարածաշրջանը։ Դրա համար էլ շատ հայտարարություններ կլինեն»։
Դիտարկմանը, թե արդյոք Ալիևի սպառնալիքները հետևանք չեն այն բանի, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները «ընկալելի» քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայի մեկնաբանությունները ընկալելի արձագանքի վերաբերյալ շատ են եղել։ Սակայն պետք է վերադառնալ բազային իրերին, և այդ կապակցությամբ ռուսական կողմը կցանկանար հասկանալ բազային հարցերի շուրջ հայկական կողմի «ընկալելի արձագանքը»։
«ՀԱՊԿ-ի արձագանքը եղել է։ Ես չեմ կարող նրան անորոշ անվանել: Եթե այն չի համընկել կարգավորման մեջ ներգրավված մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դա չի նշանակում, որ լղոզված արձագանք է եղել։ Կան կողմերի պայմանավորվածություններ, և նախանշված է ճանապարհն ու գործողությունների ծրագիրը։ Նրանից պետք չէր հեռանալ», – ասել է դիվանագետը։