Այսօր առավոտյան Ճամբարակի երկնքում հայտնվել է Հալո։ Այս մասին գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկար:
«Հալոն առաջանում է, երբ արեգակի ճառագայթներն անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցե բյուրեղների միջով»,- գրել է Սուրենյանը: