54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։ Այս մասին հայտնում է TMZ-ն՝ հղում անելով երգչուհու մորը՝ Պրիսցիլա Փրեսլիին։
«Ծանր սրտով պետք է ձեզ հետ կիսվեմ սարսափելի լուրով, իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- Պրիսցիլա Փրեսլիի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Աղբյուրի տվյալներով՝ 54-ամյա Լիզա Մարի Փրեսլին սրտի կանգ է ունեցել Լոս Անջելեսի արվարձանում գտնվող Կալաբասաս քաղաքում գտնվող իր տանը։ Ժամանած բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են իրականացրել և նրան ադրենալին ներարկել։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Լիզա Մարին մահացել է հիվանդանոցում։
Լիզա Մարին լեգենդար հոր պես ընտրել է երաժշտական ուղին: Նա կատարել է իր հեղինակային ստեղծագործությունները, ձայնագրել ստուդիական երեք ալբոմ և մի քանի սինգլ։ Ամուսնացած է եղել երգիչ Մայքլ Ջեքսոնի և դերասան Նիկոլաս Քեյջի հետ։