Դերասան Նիկոլաս Քեյջը խոսել է իր նախկին կնոջ և Էլվիս Փրեսլիի դստեր՝ Լիզա Մարի Փրեսլիի հանկարծակի մահվան մասին։ Ինչպես հայտնում է Starhit-ը, նա նշել է, որ ցնցված է այդ նորությունից։
«Սարսափելի նորություն է։ Լիզան ամենագեղեցիկ ծիծաղն ուներ, որ երբևէ լսել եմ: Նա լուսավորեց այս աշխարհը, և ես ցնցված եմ: Որոշակի մխիթարություն եմ գտնում այն հույսով, որ նա կվերամիավորվի իր որդու՝ Բենջամինի հետ»,- ասել է Քեյջը։
Լիզա Մարին երեք երեխա է թողել՝ ավագ դուստրը՝ Ռայլին երաժիշտ Դենի Քեոգի հետ ամուսնությունից և երկվորյակներ Հարփերն ու Ֆինլեյը պրոդյուսեր Մայքլ Լոքվուդից։ 2020 թվականին Բենջամինը` Փրեսլիի միակ որդին, ինքնասպան էր եղել։
Նիկոլաս Քեյջը և Լիզա Մարի Փրեսլին ամուսնացած են եղել երկու տարի՝ 2002-2004 թվականներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։