ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը Ռուսաստանից բերման է ենթարկվել և ձեռնաշղթաներով տեղափոխվել Հայաստան, հայտնում է shamshyan.com-ը։
Հունվարի 13-ին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանից Սիմոնյանին տեղափոխել են Գորիսի քրեակատարողական հիմնարկ, դատարանի որոշմամբ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեն Սիմոնյանին մի քանի մեղադրանք էր առաջադրել, նա հետախուզման մեջ էր։ Սիմոնյանի դեմ 2021 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել պետական միջոցների յուրացման հոդվածով։ Նա 2016-2021 թվականներին աշխատել է Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնում։