Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։
Հարությունյանի հրամանագրով գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։