Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալը մրցաշարի երկրորդ շրջանում անակնկալ պարտություն է կրել ԱՄՆ ներկայացուցիչ Մաքենզի Մակդոնալդից։ Այս մասին հայտնում է Championat-ը։
Նադալը, որն իր հաշվին ունի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 22 հաղթանակ, ԱՄՆ-ի ներկայացուցչին զիջել է երեք սեթում՝ 4:6, 4:6, 5:7 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Նադալը հաղթել էր բրիտանացի Ջեք Դրեյփերին։ Հանդիպումն ավարտվել էր իսպանացու հաղթանակով՝ 7:5, 2:6, 6:4, 6:1 հաշվով։ Մակդոնալդը մրցաշարի մեկնարկային տուրում հինգ սեթում հաղթել էր իր հայրենակից Բրենդոն Նակաշիմային։