Իտալիայի վերաքննիչ դաշնային դատարանը «Յուվենտուսին» զրկել է երկրի առաջնությունում ստացած 15 միավորից: Championat.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Ակումբի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են բացահայտված ֆինանսական մեքենայությունների պատճառով։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ «Յուվենտուսը» մեղադրվում էր 2018-2020 թվականներին մոտ 200 միլիոն եվրո վնասներ թաքցնելու մեջ: Կասկածի տակ էր հայտնվել 15 մարդ, այդ թվում՝ ակումբի նախագահ Անդրեա Անյելին։ Արդյունքում ակումբի ղեկավարությունը, այդ թվում՝ Անյելին, հրաժարական տվեցին: Այս սկանդալից հետո 60-ամյա իտալացի գործարար Ջանլուկա Ֆերերոն նշանակվել է Թուրինի «Յուվենտուսի» նոր տնօրեն: