Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամն անցած տարի փորձել է ամերիկյան Liberty Media ընկերությունից ձեռք բերել «Ֆորմուլա 1»-ը՝ բաժնետոմսերի դիմաց առաջարկելով 20 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Պարբերականի տվյալներով՝ գործարքը չի կայացել, քանի որ «Ֆորմուլա 1»-ի սեփականատերերը հետաքրքրված չեն եղել վաճառքով։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ եթե նրանք փոխեն իրենց կարծիքը, Սաուդյան Արաբիայի հիմնադրամը կարող է առաջնահերթ հետգնման իրավունք ունենալ: Նշվում է, որ նման համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների ընթացքում:
Liberty Media-ն «Ֆորմուլա 1»-ը ձեռք է բերել 2016 թվականին՝ 4,4 միլիարդ դոլարով: Ներկայում նախագիծը գնահատվում է 15,2 մլրդ դոլար:
«Ֆորմուլա 1»-ը (FIA Formula One World Championship), ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն է: