Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sham FM ռադիոկայանը։
«Շեյխ-Մակսուդ թաղամասում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 15 — ի, երեքը տուժել են», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փլատակների տակ կարող է մնալ մոտ 30 մարդ, նրանց փրկելու գործողություն է ընթանում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը։
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ շենքի փլուզման պատճառ կարող էր դառնալ ջրհեղեղը։