ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է մասնակցել ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպմնանը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Նախատեսվում է մասնակցել հանդիպմանը»,- ասաց Խաչատրյանը՝ հաստատելով, որ հանդիպումը կկայանա փետրվարի 2-3-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։