Այս պահի դրությամբ որոշակի կայունացում կա: Այս մասին այսօր նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի հարցին՝ կապված վիրուսների տարածման հետ:
«Դպրոցները վերաբացելուց հետո որոշակի ակտիվացում կար, բայց դպրոցնեում իրականացված ֆիլտրի գործիքները լավ աշխատում են: Աշակերտներին ամեն օր ջերմաչափավում են, և հազի առկայության, խթահոսության ու ջերմության առկայության դեպքում երեխաներին բուժքույրերը տուն են ուղարկում»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ առկա կայունացած վիճակը կպահպանվի:
Շրջանառվող շտամերից ամենատարածվածը H1N1-ն է, H3 տեսակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում