Մի շարք դեղամիջոցներ դեֆեցիտի պատճառով առանց գրանցման պահանջի են ՀՀ ներմուծվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում դեղերի՝ հատկապես նաև հակաբիոտիկների դեֆիցիտի վերաբերյալ ահազանգերին:
Նա նշել է, որ միջազգային դեղագործական շուկայում բավականին դեֆիցիտ կա, ինչպես նաև կա հումքի ու լոգիստիկ շղթաների խնդիր:
«Մենք այս առնչությամբ որոշումներ ենք կայացրել: Ու մինչև արտադրություններում հարցը կկարգավորվի, հնարավորություն ենք ընձեռել եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտը հաստատված է, ներմուծել առանց գրանցման պահանջի: Սա չի նշանակում, որ այս դեղորայքը չի անցնում բոլոր անհրաժեշտ կանոնակարգման համակարգերով, դեղորայքը հավաստագրվում է»,- ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ մոնիթորինգ է իրականացվում, տվյալներ են հավաքվում ու եթե շուկայում նկատվում է մի տեսակի դեղորայքի քանակի նվազում, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:
Մանրամասները՝ տեսանյութում: