Օրերս հայտնի է դարձել Մադոննայի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումների դադարեցման պատճառը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Այն ժամանակ հաղորդվում էր, որ երգչուհին չէր կարող աշխատել նախագծի վրա համաշխարհային շրջագայության պատճառով։ Սակայն Universal Pictures-ի աղբյուրները The Sun պարբերականին պատմել են, որ արտադրությունը սառեցվել է Մադոննայի պահվածքի պատճառով։
Պարբերականի տեղեկություններով՝ ստուդիայի ղեկավարները տարակուսած են եղել այն հարցում, որ Մադոննան ցանկացել է խստորեն վերահսկել նկարահանումների գործընթացը: Նա ցանկություն է հայտնել մասնակցել սցենարի և քասթինգի հետ կապված գործընթացներին: Նշվում է նաև, որ Մադոննան ամբողջ ժամանակը ծախսել է Instagram-ում հակասական հրապարակումների վրա: Երգչուհին հրապարակել է անկեղծ լուսանկարներ և անսովոր տեսանյութեր: Universal-ի ղեկավարների համար դա տարակուսանք է առաջացրել:
Բացի այդ, շատերը նշել են, որ Մադոննայի հետ աշխատելը չափազանց դժվար է եղել, քանի որ նա անգամ «Օսկար» մրցանակի արժանացած սցենարիստների թեկնածություններն է մերժել: