Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գրիգոր հայկական կաթոլիկ եկեղեցի, հայտնել է երգիչ Էնթոնի Բեզջյան Երկրորդը և լուսանկար է տարածել դերասանի հետ։
«Ես նույնպես կցանկանայի հանդիպել նրան», «Հիանալի է, հուսով եմ՝ կհանդիպեմ նրան», «Մելը եկավ մեր եկեղեցի, հիասքանչ է»,- գրել են Բեզջյանի բաժանորդները։
Գիբսոնը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ հանդես էր եկել ի պաշտպանություն հայ ժողովրդի։ «Խոր ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես շատ հայ ընկերներ ունեմ այստեղ՝ ԱՄՆ-ում, և նրանք խոսում են իրենց տառապանքների, սիրելիների կորստի մասին։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին՝ նրանք շատ ամուր են և առատաձեռն։ Նրանք ստիպված են դիմակայել մեծ դժվարությունների։ Այս մարդկանց կարողությունները, ինչպես գիտենք ես և դու, անսահման են։ Ես աղոթում եմ քեզ համար այս դժվարին պահերին»,- ասել էր դերասանը: