Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվի պահեստազորայինների վարժական հավաքներ: Համապատասխան որոշման նախագիծը կքննարկի կառավարությունը՝ փետրվարի 2-ի նիստի ժամանակ:
Ըստ նախագծի՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավնեն տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև կսահմանվեն վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքներին ներգրավել 3281 քաղաքացու։
Պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։