Թուրքիայի ԱԳՆ են կանչվել 9 երկրների դեսպաններ, այդ թվում՝ Ստամբուլում հյուպատոսությունները փակողները, հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով TRT Haber պետական հեռուստաալիքը։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Ստամբուլում Ֆրանսիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի «հոգեբանական պատերազմ» է անվանել երկրի դեմ մի շարք եվրոպական երկրների կողմից Ստամբուլում իրենց հյուպատոսությունների փակումը: Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի օրը նախազգուշացրել էր իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների վտանգի մասին, թիրախ կարող են դառնալ եկեղեցիները, սինագոգները, Ստամբուլում դիվանագիտական առաքելությունները կամ օտարերկրացիների շրջանում սիրված այլ վայրեր: