«Զինուժ» մեդիան պատմում է երեք եղբայրների նվիրական պատմության մասին, որոնցից մեկը, ցավոք, անմահացել է 44-օրյա պատերազմում:
Սամսոն Տեր-Պողոսյանն արդեն 3 տարի է՝ պահում է սահմանը:
«Մի կողմից՝ հայրենասիրությունն էր կանչում, մյուս կողմից էլ ծառայությունն ինձ համար աշխատանքի միջոց էր: Դիրքում հարաբերություններն ընտանիքի պես են»,-պատմում է Սամսոնը:
Սամսոնի եղբայրը՝ Արայիկը, ևս պայմանագրային զինծառայող է: Տղաները վաշտի կազմով 44-օրյա պատերազմի ժամանակ պահել էին սահմանն ու վերադարձել, այսօր եղաբայրները նույն վայրում նույն սահմանն են պահում՝ մի քանի կմ հեռավորության տարբերությամբ:
«Մենք արմատներով կպած ենք մեր հողին, պետք է պահենք մեր հողն ու ջուրը»-ասում է Արայիկը:
Տեր-Պողոսյաննեորի երրորդ՝ կրտսեր եղաբյրը անմահացել է Արցախը պաշտպանելիս:
Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: