Ռուսաստանում «Չեբուրաշկա» ֆիլմի տոմսարկղային հասույթը հասել է 6 միլիարդ ռուբլու: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հիմնվելով ֆիլմի հիմնադրամի ավտոմատացված տեղեկատվական համակարգի (EAIS) տվյալների վրա:
Ռեժիսոր Դմիտրի Դյաչենկոյի ստեղծած ֆիլմը էկրան է բարձրացել հունվարի 1-ին և Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ հասույթն ունեցող ֆիլմն է դարձել:
«Չեբուրաշկա»-ի ռեժիսորը Դմիտրի Դյաչենկոն է։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Սերգեյ Գարմաշը, Օլգա Կուզմինան, Ֆյոդոր Դոբրոնրավովը, Սերգեյ Լավիգինը, Պոլինա Մաքսիմովան։ «Чебурашка»-ի գործողությունը ծավալվում է անանուն «հեռավոր երկրում»։ Ժապավենը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայով։
Չեբուրաշկան բոլորիս հայտնի «Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» գրքի գլխավոր հերոսներից մեկն է։ Ճանաչում է ձեռք բերել դեռ 1969 թվականին` Ռոման Կաչանովի կողմից նկարահանված «Կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմի թողարկումից հետո։