Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմքերը: Գլխավոր դատախազն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդություն ներկայացրեց:
Նա ներկայացրեց Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար համաձայնություն տալու միջնորդագիրը:
«2022թ. նոյեմբերի 15-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց, մշտական օգտագործման իրավունքով ՊՆ-ին են տրամադրվել Արարատի մարզի Երևանյան խճուղի 24/1 հասեում գտնվող հատուկ նշանակության 2 հողամասեր: Դրանցից առաջինի՝ «Երասխ 1» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա, առկա են եղել զորամասի շտաբը՝ 252,8 քմ մակերեսով, զորանոցը՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անցագրային կետերը, իսկ երկրորդի՝ «Երասխ 2» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա՝ զորամասի շտաբը՝ 212,7 քմ մակերեսով և 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը»,- նշեց Ա. Վարդապետյանը:
Նա նշեց, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Սեյրան Օհանյանը 2008-ի ապրիլի 14-ից մինչ 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
«Սեյրան Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»,- ասաց նա:
Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Մեղադրանքն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: