Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ Հայաստանից ուղարկված փրկարարական խումբն արդեն Թուրքիայում է։
«Այս պահին Թուրքիայում վայրէջք կկատարի Հայաստանից մարդասիրական օգնությամբ որոնողափրկարարական խումբը։ Համերաշխությունը կյանքեր է փրկում»,-գրել է նա Facebook-յան իր էջում։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։ Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: