ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած ծնողների թվում չեն եղել Ազատ գյուղում այրված 15 զինծառայողների ծնողները: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Հանդիպմանը եղել են այն զինծառայողների ծնողները, որոնք ամեն հինգշաբթի օր հավաքվում են կառավարության շենքի մոտ»,- ասաց նա:
Խաչատրյանն այլ մանրամասներ չհաղորդեց, իսկ հարցին, թե նրանց պահանջները բավարարվեցին, թե ոչ՝ ասաց, որ այնպիսի խնդիր չէ, որն անմիջապես լուծում է ենթադրում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: