Ռուսաստանի ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ձևաչափերին։ «Հարավային Կովկասում խաղաղության խթանումը մնում է մշտական առաջնահերթություն ոչ միայն ներկայիս վարչակազմի, այլ նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի վկայությունն է նրա աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այդ հարցերի շուրջ»,- ասել է նա։
Պատելը հավելել է, որ Վաշինգտոնի ծրագրերում է շարունակել կենտրոնանալ այս հարցի վրա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Պատելն ընդգծել է, որ «ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»։ «ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանն աջակցելուն ուղղված փոխգործակցությանը ցանկացած ուղղությամբ՝ երկկողմ ձևաչաձով, ԵՄ մեխանիզմների կամ ԵԱՀԿ-ի միջոցով», – եզրափակել է նա:
Զախարովան փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել էր, որ Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջև երկխոսությունը Վաշինգտոնի և Բրյուսելի ազդեցության բացակայության դեպքում, որոնք «ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը»։ «Եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա բոլորովին այլ պատմություն է»,- ընդգծել էր նա։