Երեկ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայող Դ. Պ.-ի առողջական վիճակն այս պահին բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Armenia Today-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի շրջան) նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում էր միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: