Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
Ինչպես Անկարայից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: