Հայաստանում նշվելու է Գիրք նվիրելու օրը, որն ամեն տարի նշվում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ 154-ամյակին։
Այս կիրակի՝ նույն օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդանը՝ տոնախմբության, խրախճանքի և ազատության օրը, որը հեթանոսությունից սկսած՝ հայկական մշակույթի անբաժանելի մասն է: Այսպիսով՝ երկու հրաշալի տոները մեկտեղվել են ու այս տարի կնշվեն միասին:
Armenia Today-ը հավաքել է այդ օրվա ամենահետաքրքիր միջոցառումները։
Թումոյում կկազմակերպվի ցուցահանդես, դիմակահանդես, համերգ, ներկայացում, ապա ելույթ կունենա «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի հերոս Հովսեփ Բեգլլարյանը:
Ողջ օրվա ընթացքում ավանդական պարերի ուսուցում և Բարեկենդանի տոնի խաղեր կանցկացվեն:
Գիրք նվիրելու օրը կնշվի նաև Գրականության և արվեստի թանգարանում, որի մուտքն այդ օրը կլինի գրքով․ հավաքված գրքերը հետո նվիրելու են մանուկներին:
Փետրվարի 20-ին Ազգային գրադարանի Թամանյանական մեծ ցուցասրահում գրքային ցուցահանդես կբացվի
Միջոցառումների ցանկն ամբողջությամբ՝ այստեղ: