ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ուղարկվել է «պատմության աղբանոց» այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հեռահար պատրվակներով դադարեցրել են փոխգործակցությունը իրենց ռուս գործընկերոջ հետ 2022 թվականի փետրվարին։
«Դա է փաստը, և նրանց կողմից նման գործողությունների համար հստակ բացատրություններ չկային, և սա նկատի ունենալով, մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա, որոնք բազմիցս քննարկվել են, և ամեն ինչ բացատրվել է»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է ԱՄՆ միջնորդությանը, նրա խոսքով, Մոսկվան այն չի տեսնում «իրական քայլերով լցված և որևէ հավելյալ արժեք ունենա»։