Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սասուն Բադասյանին Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նախագահը մեկ այլ հրամանագրով նախկինում այս պաշտոնը զբաղեցնող Սմբատ Գրիգորյանին նշանակել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կադրերի գլխավոր վարչության պետ։