Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան գոտում սահմանի բարձրունքներից անզեն աչքով տեսանելի են հայկական և ադրբեջանական գյուղերը: Սահմանագծի այդ հատվածում, սահմանապահների խոսքով, հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում չեն գրանցվում:
«Սա սուրբ գործ է, որը պետք է շարունակենք: Մենք կորցրած եղբայրներ, հրամանատարներ ունենք: Պատերազմից հետո հայրենասիրությունը եռապատկվել է: Մեզ մոտ այդպես է»,-ասում է պայմանագրային զինծառայող Թաթուլ Գրիգորյանը:
Պայմանագրային զինծառայող Արամազդ Հակոբյանն էլ ասում է՝ դիրքում ընտանիքի պես են, պատրաստ են մեկը մյուսին օգնել:
«Անձնակազմի մարտունակությունը շատ բարձր էր, ամեն պահի պատրաստ ենք հետ մղել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,-նշում է ԱրԱմազդը:
Աճարկուտցի հերոս Դավիթ Շահնազարյանը մի օր ասել էր՝ մի օր պիտի անպայման ծառայի հայկական բանակում:
«Ինքը լրիվ տարբեր էր: Շատ մեծ էներգիայով էր լեցուն: Դավիթը Շուշին առանձնահատուկ էր սիրում»,-պատմում է մայրը՝ Սոնա Ավետիքյանը:
Դավիթը զոհվեց իր սիրելի Շուշիի մատույցներում՝ բերդաքաղաքը կորցնելու դառը կանխազգացումը սրտում:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: