Ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպման հետևում, այս վարկածը հաստատվել է հետաքննության ընթացքում: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
«Հետաքննության ընթացքում հաստատվել է այն վարկածը, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպմանն առնչություն ունեն ուկրաինական հատուկ ծառայությունները», – ասել է նա:
Բաստրիկինը հիշեցրել է, որ արդեն հաստատվել է 12 մարդ, որոնք անմիջական կապ ունեն այդ հանցագործության կատարման հետ, այդ թվում ՝ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ, որոնցից 8-ը կալանքի տակ են պահվում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որից հետո հրդեհ է բռնկվել, մասամբ փլուզվել էր կամրջի երթևեկելի հատվածը։