Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Ինչպես Armenia Today-ին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։