Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փետրվարի 21-ին կմեկնի Հաագա, որտեղ կմասնակցի կմասնակցի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ կապված միջանկյալ միջոցներ կիրառելու հայցի վերաբերյալ Միջազգային դատարանի վճռի հնչեցմանը։ Կիրակոսյանին փետրվարի 21-23-ը Հաագա գործուղելու որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 30-ին Արդարադատության միջազգային դատարանը լսել էր Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ կապված միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հունվարի 23-ին հայկական կողմը դիմել էր Միջազգային դատարան՝ կապված Ադրբեջանում ռասայական խտրականության դրսևորումների հետ։ Հունվարի 31-ին դատարանը լսումներ էր անցկացրել Ադրբեջանի հայցի վերաբերյալ ընդդեմ Հայաստանի։
Ամենահարմարավետ հյուրանոցները Հայաստանի մայրաքաղաքում են․ հետազոտություն
Ամենահարմարավետ հյուրանոցները Հայաստանի մայրաքաղաքում են, բարեկիրթները՝ Կատարում, իսկ ամենամաքուր և հարմարավետ տեղակայված հյուրանոցները՝ Չինաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ճանապարհորդությունների պլանավորման...