Խաչատուրովների սպայական ընտանիքը ՀՀ երրորդ հանրապետության ազատամարտի պատմության մեջ իր անունը ոսկե տառերով է գրել։ Անդրադառնալով գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությանը՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Այն, ինչ այսօր կատարվում է կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից, Էրդողանի և Ալիևի հրահանգն է։ Խնդիրը գաղափարական է՝ քանդել սպայական ավանդույթները։ Գրիգորի Խաչատուրովի վրա քրեական գործ կարելը, նման շոուները հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունեն։ Մյունխենում Փաշինյանը համաձայնել է Արցախը երկրորդ անգամ հանձնելու, Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու գործընթացին»,- ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Խաչատուրովին քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու համար։ Նույն օրը նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, դատարանն այս պահին քննում է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։