Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին
հայտնել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 9-ին, մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ փաստաբաններն ծեծի են
ենթարկել ոստիկանները: Այս մասին հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասել էր Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Ըստ նրա՝ ոստիկանությունն անչափահասների է բերման ենթարկել, իսկ փաստաբանները գնացել են ոստիկանություն՝ անչափահասի առերեսմանը: Առերեսումը պետք է տեղի ունենար ոստիկանության էրեբունու բաժնի ներկայացուցչի հետ: