Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի այն հայտարարությանը, թե գյումրեցիները քաղաքի բոլոր շներին «դեմքով ճանաչում են», և որ շները շատանում են կողքի համայնքներից Գյումրի բերելու պատճառով:
Այս հայտարարությունը սոցցանցերում կատակի առիթ էր դարձել: «Երևի նկատի է ունեցել փողոցում մշտական բնակվող շնիկներին»,- այսօր կառավարության նիստից հետո ասել է մարզպետը:
Նա նաև հավելել է, որ Գյումրին այսօր ծաղկում է:
Մանրամասները՝ տեսանյութում: