Սիրիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր ժամանել է Հալեպ:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը:
Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ երկրաշարժին հաջորդած օրերին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները, և ծանոթացել իրավիճակին:
Նախարար Միրզոյանը Հալեպում հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
Այսօր ավելի վաղ Միրզոյանը հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որի հետ քննարկել է հայ-սիրական հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։