Նարեկ և Սիփան Երևանի Բոյախչյանները եղբայրներ են, երկուսն էլ սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում: Երկուսն էլ ծառայել են հայկական բանակում, Նարեկը նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:
Նարեկը պատմում է՝ այդ ժամանակ պարտքի զգացումն էր, որը դրդում էր անվախ ու անսասան կռվել հայրենիքի պաշտպանության համար:
«Կամավորներից սովորեցինք, որ ծառայությունն ուղղակի պարտականություն չէ: Մենք հասկացանք, որ հայրենիքի նկատմամբ մեր պարտքն ենք տալիս»,-պատմում է Նարեկը:
Նարեկն ու Սիփանն արդեն 2020-ի սեպտեմբերի 27-ին առանց վարանելու մեկնել են Արցախ, մասնակել 44-օրյա պատերազմին:
«Չենք մտածել՝ գնա՞լ, թե՞ չգնալ, միանգամից գնացել ենք»,-ասում է Սիփանը:
Եղբայրներն անկեղծանալով ասում են, որ պատերազմի յուրաքանչյուր դրվագն է ծանր, սակայն ամենադաժան հարվածն ապրել են այն պահին, երբ իրենց ընկերները զոհվել են իրենց աչքի առաջ:
Ասում են՝ երբ ընկերդ զոհվում է հայրենիքի համար, այլևս չես կարող նահանջել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: